17.03.2017 11:26

ՔԿ. Արթուր Սարգսյանի հարազատները կամ նրանց առաջարկած մասնագետը կներգրավվի նշանակված դատաբժշկական փորձաքննությանը

ՔԿ. Արթուր Սարգսյանի հարազատները կամ նրանց առաջարկած մասնագետը կներգրավվի նշանակված դատաբժշկական փորձաքննությանը

Քննչական կոմիտեն փոխանցում է, որ ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում` բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի (Հաց բերողի) մահվան հանգամանքները պարզելու համար:

«Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, և բժշկական կենտրոնից այսօր վերցվել են Ա.Սարգսյանի հիվանդության պատմագիրը, բուժմանը վերաբերող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Վարույթն իրականացնող մարմինը տուժողի` Ա.Սարգսյանի հարազատներին կամ նրանց կողմից առաջարկած մասնագետներին հնարավորություն կընձեռի, ցանկության դեպքում, մասնակից լինել դատաբժշկական փորձաքննության կատարմանը` գործող օրենսդրության շրջանակներում»,- ասված է ՔԿ հաղորդագրության տեքստում: