17.03.2017 13:16

Իրավապահները «զբաղվում են» ԲՀԿ-ական պատգամավորի հետ կապված միջադեպով. Ազատություն

Իրավապահները «զբաղվում են» ԲՀԿ-ական պատգամավորի հետ կապված միջադեպով. Ազատություն

Գլխավոր դատախազը Ոստիկանությանը հանձնարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Կարապետյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկությունների իսկությունը պարզելու նպատակով իրականացնել ստուգողական գործողություններ: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն էլ փոխանցեց․ «Ոստիկանության Մաշտոցի բաժնում նյութեր են նախապատրաստվում»: