17.03.2017 13:42

«Հաց բերողի» մահվան փաստով քրգործ է հարուցվել

«Հաց բերողի» մահվան փաստով քրգործ է հարուցվել

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

Քննչական կոմիտեի ղեկավարը գործի քննությունը հանձնարարել է ՀԿԳ քննության վարչությանը:

Արթուր Սարգսյանը մահացել է մարտի 16-ին՝ «Արմանիա» բժշկական կենտրոնում: Նա մեղադրվում էր ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբին աջակցելու մեջ: Փետրվարի 9-ին Սարգսյանը կլկին կալանավորվել էր, 10-ից նա ի նշան բողոքի հացադուլ հայտարարեց, մարտի 6-ին ԱԺ մի շարք պատգամավորների ստորագրությունների ու գրավի դիմաց Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց: