17.03.2017 13:51

Արամ արք. Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ 1461» հիﬓադրաﬕ նախագահի պաշտոնից

Արամ արք. Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ 1461» հիﬓադրաﬕ նախագահի պաշտոնից

Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը հրաժարական է տվել «Հովակիմ
1461» հիﬓադրաﬕ նախագահի պաշտոնից:

Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով հրաժարականի մասին որոշումը` Աթեշյանն ասել է. «Շատ բամբասանքներ կան, այդ պատճառով հրաժարական եմ տալիս»:
Աթեշյանը հրաժարվել է մեկնաբանել օրերս տեղապահի ընտրության գործընթացին Ստամբուլի նահանգապետարանի ﬕջամտելու մասին: Նա ընդգծել է, որ գրավոր դիմում է ներկայացրել նահանգապետարան` հանդիպում կազմակերպելու խնդրանքով:
Աթեշյանը նաև նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից: