17.03.2017 15:13

Բավարարվել է Հաց բերողի իրավահաջորդի՝ փորձաքննությանը միջազգային փորձագետներ ներգրավելու միջնորդությունը

Բավարարվել է Հաց բերողի իրավահաջորդի՝ փորձաքննությանը միջազգային փորձագետներ ներգրավելու միջնորդությունը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:

ՔԿ-ն փոխանցում է նաեւ, որ  Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին։ Տուժողի իրավահաջորդը և նրա ներկայացուցիչները միջնորդել են նախաքննական մարմնին փորձաքննությանը ներգրավել նաև միջազգային փորձագետներին։ Միջնորդությունը բավարարվել է, և ներկայումս քննարկվում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչների վկայակոչված միջազգային փորձագետներին՝ փորձաքննության կատարմանը մասնակից դարձնելու հարցը։

Փորձաքննության համար առգրավվել են ոչ միայն «Արմենիաե բժշկական կենտրոնում Արթուր Սարգսյանի հիվանդության պատմագիրը, այլ նաև՝ շտապօգնության, «Նուբարաշենե ՔԿՀ-ում, «Դատապարտյալների հիվանդանոցե ՔԿՀ-ում նրա առողջական վիճակի վերաբերյալ առկա բժշկական փաստաթղթերը։