17.03.2017 17:46

Լեւոն Զուրաբյան. Մենք պացիֆիստ չենք

Լեւոն Զուրաբյան. Մենք պացիֆիստ չենք

Լրագրողների հետ հանդիպմանը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե սխալ է այն պատկերացումը, թե Կոնգրես ՀԺԿ դաշինքը պացիֆիզմ է քարոզում:

«Մենք պացիֆիստ չենք: Մենք հասկանում ենք, որ խաղաղությունն ի վերջո, պարտադրվում է, մենք հասկանում ենք, որ խաղաղության հասնելու համար պետք է զինվել, պատրաստ լինել կռվի՝ մենք դա արել ենք: Մեր քաղաքական ուժի ղեկավարությամբ է Հայաստանն Ադրբեջանին ջախջախել 1991-94 թվականին: Մենք շատ լավ գիտենք, որ խաղաղությհան հասնելու համար ուժի բաղադրիչը շատ ուժեղ պետք է լինի», - նշեց Զուրաբյանը:

Մյուս կողմից, նրա խոսքով, եթե Ադրբեջանին առաջարկում ես խաղաղության ծրագիր, ապա նրան կանգնեցնում ես երկընտրանքի առաջ՝ թույլ տալով հասկանալ, որ կա նաեւ խաղաղության ճանապարհ, եւ որ ներկայումս իր պատկերացրած ռազմական լուծումից բացի այլ ճանապարհ էլ կա:

«Ադրբեջանը համեմատում է երկու տարբերակներն ու գնում է երկրորդ ճանապարհով, որովհետեւ դա ավելի քիչ վնասակար է ու ռիսկային», - նշեց Զուրաբյանը: