18.03.2017 09:15

Մոուրինյո. Պրեմիեր լիգան թքած ունի եվրագավաթներին մասնակցող անգլիական թիմերի վրա

Մոուրինյո. Պրեմիեր լիգան թքած ունի եվրագավաթներին մասնակցող անգլիական թիմերի վրա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին դժգոհ է Պրեմիեր լիգայի խաղային օրացույցից.

«Ես չեմ հասկանում՝ ինչու Անգլիայում չեն օգնում եվրագավաթների մասնակիցներին: Դրա մասին արդեն մի քանի տարի է, ինչ խոսում եմ: Պրեմիեր լիգան ուղղակի թքած ունի:

Առանց եվրագավաթներին մասնակցող թիմերի փողերի Պրեմիեր լիգան այդքան հարուստ չէր լինի: Այո, մենք պետք է շնորհակալություն հայտնենք այսպիսի հրաշալի առաջնության համար, բայց ոչ ոք նույնիսկ մատը չշարժեց, որպեսզի օգնի Անգլիայի՝ եվրագավաթներին մասնակցող ներկայացուցիչներին, ինչպես դա արվում է այլ երկրներում:

Հինգշաբթի օրը հանդիպում անցկացրինք Եվրոպա լիգայում և պետք է վերջինը հանդիպում անցկացնեինք Պրեմիեր լիգայի հերթական տուրում: Մենք պետք է երկուշաբթի խաղայինք, կամ կիրակի գիշերը, այլ ոչ թե ցերեկվա 12-ին»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: