18.03.2017 09:30

Հայաստան - Ղազախստան. Արթուր Պետրոսյանը հրապարակել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը

Հայաստան - Ղազախստան. Արթուր Պետրոսյանը հրապարակել է ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը, որում ընդգրկված ֆուտբոլիստները կնախապատրաստվեն Մունդիալ-2018-ի ընտրական փուլի Ղազախստանի հավաքականի դեմ մարտի 26-ին կայանալիք հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հայաստանի հավաքականի հայտացուցակը ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»
Անատոլի Այվազով «Շիրակ»
Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան»

 Պաշտպաններ

Լևոն Հայրապետյան, «Փայքան» (Իրան)
Հրայր Մկոյան, «Էսթեղլալ» (Իրան)
Վարազդատ Հարոյան, «Փադիդե» (Իրան)
Տարոն Ոսկանյան, «Կարմիոտիսա» (Կիպրոս)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Կամո Հովհաննիսյան «Տորպեդո-Բելազ» (Բելառուս)
Գաել Անդոնյան «Վերիա» (Հունաստան)
Արթուր Քարտաշյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)
Էդգար Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա) 
Հենրիխ Մխիթարյան, «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)  
Մարկոս Պիզզելլի, «Քսանտի» (Հունաստան) 
Արաս Օզբիլիս, «Բեշիքթաշ» (Թուրքիա)
Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)
Տիգրան Բարսեղյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Արտյոմ Սիմոնյան «Լե Մոն» (Շվեյցարիա)
Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»

Հարձակվողներ

Արթուր Սարկիսով «Ենիսեյ» (Ռուսաստան)
Ռուսլան Կորյան «ԲՄԱ-Խաբարովսկ» (Ռուսաստան)
Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)