18.03.2017 09:45

Որքան արժեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսերը

Որքան արժեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպման տոմսերը

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման տոսմերի գները, որոնք միևնույն ժամանակ արդեն վաճառքում են: Տարվա գլխավոր ֆուտբոլային հանդիպման ամենաէժան տոսմերը արժեն 60 ֆունտ, իսկ ամենաթանկ տոսմերը՝ 390 ֆունտ:

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը անցկացվելու է Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում՝ «Միլենիում» մարզադաշտում, որը կարող է տեղավորել 66 հազար հանդիսական: Տոմսերից 41500-ը կտրամադրվեն չեզոք երկրպագուներին, իսկ թիմերի երկրպագուներին կտրամադրվի 18 հազար տոմս: Եվս 5500 տոմս կիրացվի UEFA.com-ի միջոցով:

Հիշեցնենք, որ այսօր կայացել էր Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը: