18.03.2017 10:00

Ռոյ Քին. Ինչու՞ մենք պետք է լսենք Մոուրինյոյի աղբը

Ռոյ Քին. Ինչու՞ մենք պետք է լսենք Մոուրինյոյի աղբը

Ոչ վաղ անցյալի իռլանդացի հայտնի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագ Ռոյ Քինը սուր քննադատության է ենթարկել «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին նրա խոսքերի համար: Պորտուգալացի մասնագետը դժգոհել էր թիմի ծանր գրաֆիկից:

«Կյանքումս երբեք այդքան աբսուրդ չէի լսել: Ինչու՞ մենք պետք է լսենք այդ աղբը: Այն, ինչի մասին նա խոսում է, ուղղակի աբսուրդ է:

Մենք տեսել ենք մի շարք ոչ-ոքիներ, որոնք ունեցել է թիմը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը դյուրին ճանապարհ է ունեցել գավաթներում, շատ ոչ-ոքիներ տնային հանդիպումներում, իսկ այդ մարդը բացարձակ աբսուրդ է ասում: 

Կյանքումս երբեք այդքան սուտ չէի լսել: Հնարավոր է «Մանչեսթեր»-ը չափազանց մեծ ակումբ է նրա համար»,- Քինի խոսքերն է մեջբերում ITV-ն: