18.03.2017 10:15

Ռունին ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հանուն Մունդիալ-2018-ի

Ռունին ցանկանում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից հանուն Մունդիալ-2018-ի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին մտադիր է հեռանալ ակումբից: Այս մասին տեղեկացնում է The Sun-ը:

Անգլիացի հարձակվողը կորցրել է տեղը «կարմիր սատանաներ»-ի հիմնական կազմում և հազվադեպ է դաշտ դուրս գալիս, ինչի պատճառով էլ ֆուտբոլիստը չի հրավիրվել ազգային հավաքական` մասնակցելու Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական և Մունդիալ-2018-ի ընտրական փուլի «Լիտվա»-ի դեմ հանդիպումներին: Նշված խաղերը տեղի են ունելաու համապատասխանաբար մարտի 22-ին և 26-ին: 

Անգլիայի հավաքականի կազմում Ուեյն Ռունին մասնակցել է 119 հանդիպման՝ դառնալով 53 գոլի հեղինակ: Իսկ ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 5 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: