18.03.2017 11:29

Պիկե. Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նվաճենք Չեմպիոնների լիգայի գավաթը

Պիկե. Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի նվաճենք Չեմպիոնների լիգայի գավաթը

Կատալոնական «Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն հայտարարել է, որ իր թիմն անելու է ամեն ինչ, որպեսզի դառնա Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության ընթացիկ մրցաշրջանի հաղթող:

«Մենք լավատեսորեն ենք տրամադրված: Պատրաստվում ենք հաղթել և նվաճել գավաթը: Եթե դուրս մնանք մրցաշարից, ապա ՊՍԺ-ի հետ խաղում մեր հաղթանակը կկորցնի իր նշանակությունը», - ասել է Պիկեն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնա»-ին բաժին է հասել «Յուվենթուս»-ը: