18.03.2017 11:44

Բարսելոնան միակ թիմն է, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շապեկոենսեին

Բարսելոնան միակ թիմն է, որը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Շապեկոենսեին

«Շապեկոենսեի» նախագահ Պլինիո Դևիդ դի Նեսը պատմել է, թե որ ակումբն է իրապես օգնել իր թիմին սարսափելի ավիավթարից հետո.

«Բարսելոնան հենց ամենասկզբից մեր գործընկերն էր: Միայն նրանք մեզ գումար փոխանցեցին: 

Կատալոնացիները նաև մեզ հրավիրեցին օգոստոսին մասնակցելու Գամպերի Գավաթին: Այդ խաղից ստացված հասույթը կբաժանվի երկու ակումբների միջև:

«Ռոման» նույնպես մեզ առաջարկել է ընկերական խաղ անցկացնել, բայց մեզ մոտ շատ խիտ է գրաֆիկը: Ստիպված ենք լինելու շաբաթվա ընթացքում երեք խաղ անցկացնել»,- ակումբի նախագահի խոսքերն է փոխանցում «Foxsports»-ը: