18.03.2017 12:47

Պակիստանում Պուտինին շփոթել են Միննիխանովի հետ

Պակիստանում Պուտինին շփոթել են Միննիխանովի հետ

Պակիստանի Փենջաբ նահանգի իշխանությունները շփոթել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովին, հաղորդել է The Times of Islamabad-ը:

Միննիխանովի այցից առաջ, որը կայանալու էր մարտի 17-ին, Փենջաբում ճանապարհների երկայնքով ողջույնի ցուցապաստառներ են տեղադրվել, որոնց վրա, անհայտ պատճառներով, վարչապետ Նավազ Շարիֆի կողքին, Միննիխանովի փոխարեն՝ Վլադիմիր Պուտինի լուսանկարն է:

Այս սխալը բազմաթիվ կատակների թեմա է դարձել տեղական սոցցանցերում: Թերթի տեղեկություներով՝ ցուցապաստառները հասցրել են հանել մինչև հյուրերի ժամանումը:

Փենջաբը գտնվում է Պակիստանի հյուսիս-արևելքում, այն իր տարածքվ երկրորդ մեծ նահանգն է՝ Բելուջիստանից հետո: Փենջաբում ապրում է ավլի քան 81 մլն մարդ: Նահանգի ղեկավարը վարչապետի հարազատ եղբայրն է՝ Շահբազ Շարիֆը:

Փոխանցում է lenta.ru-ն: