18.03.2017 18:31

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ահազանգում է ընտրակաշառքի բազմաթիվ դեպքերի մասին

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն ահազանգում է ընտրակաշառքի բազմաթիվ դեպքերի մասին

Հայաստանյան ընտրությունները դիտարկող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ներկայացուցիչների զրուցակիցների մեծ մասն ահազանգում են ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին,  մասին ասված է նախօրեին հրապարակված ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հերթական միջանկյալ զեկույցում։

Զեկույցի հեղինակները նշում են, որ զանգվածային լրատվամիջոցներում զգալի հեղինակություն ունեն քաղաքական ուժերի հետ կապ ունեցող հեռուստաընկերությունները, թեեւ ազատ համացանցը բազմակարծության եւ քննադատական կարծիքի տարածման հնարավորություն է տալիս:

Դրական գնահատելով հանդերձ քվեարկողների ինքնության հաստատման սարքերի ներդրումը, այնուհանդերձ, նշվբում է, որ սարքերի ծրագրային ապահովման եւ թեստավորման ուշացումը մտահոգության տեղիք է տալիս քվեարկության օրվանից առաջ:

Զեկույցում նշվում է նաեւ, որ քաղաքացիական հասարակությունն ու լրագրողները մտահոգություն են հայտնել ընտրատեղամասերում վստահված անձանց ու ԶԼՄ ներկայացուցիչների ներկայության օրենսդրական սահմանափակման վերաբերյալ:

Դրական է գնահատվել ընտրողների ցուցակների ճշգրտությունը: Նշում է, որ քվեարկությանը մասնակցած անձանց ստորագրությունների հրապարակումը կարևոր քայլ կլինի ընտրակեղծարարությունների դեմ պայքարելու գործում՝ միևնույն ժամանակ մտահոգություն է հայտնվում, որ դա կարող է գաղտնազերծել ընտրողների անձնական տվյալները: