18.03.2017 16:38

Փաստաբանները միջնորդել են հետաձգել «Հաց բերողի» դիահերձումը

Փաստաբանները միջնորդել են հետաձգել «Հաց բերողի» դիահերձումը

Այսօր նշանակված էր «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դիահերձումը, սակայն տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները քիչ առաջ միջնորդել են այն հետաձգել, տեղեկացնում է Hetq.am-ը: Ըստ աղբյուրի, նպատակը այդ պրոցեսում միջազգային անկախ փորձագետների ներգրավման ապահովումն է:  

«Համապատասխան սառեցման ռեժիմ ապահովելու պայմաններում դին կարելի է պահպանել մինչև շաբաթ: Ըստ մասնագետների, դա չի հանգեցնի հյուսվածքների այնպիսի քայքայման, որn անհնարին կդարձնի անհրաժեշտ հյուսվածքաբանական հետազոտությունների կատարումը: Ուստի, միջազգային անկախ փորձագետների մասնակցությունն ապահովելու համար միջնորդել ենք ևս մի քանի օրով հետաձգել դիահերձման կատարումը»,- ասել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում