18.03.2017 21:00

Գեղարքունիքում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի թեկնածուներին դիմավորեցին զուռնա-դհոլով (տեսանյութեր)

«Ապրիլի 2-ին  ընտրություններ են և ամենևին ոչ սովորական ընտրություններ, եթե հանկարծ էս անգամ ժողովուրդը սթափ չգնահատեց իրավիճակը, մեր երկիրը թաղվելու է ավելի տխուր վիճակի մեջ»: Այսօր Մարտունիում նախընտրական հանրահավաքի ժամանակ ունեցած իր ելությում հայտարարեց «Կոնգրես ՀԺԿ» դաշինքի պատգամավորության թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Եթե էս անգամ ինչպես հանրաքվեի ժամանակ էր, մեր ժողովուրդը համախմբվի և շատ լուրջ հակահարված տա այդ գողերին, անբարոյականներին, անգրագետներին, զոռբաներին, մենք կարող ենք մեր միասնականությունը ցույց տալ, ցույց տալ, որ հայ ենք, արժանապատիվ հայ ենք, թասիբ ունենք, նամուս ունենք, ես կոչ եմ անում ամսի երկուսին հենց այդպես էլ վերաբերվել: Չեմ էլ կասկածում,  որ այստեղ կանգնած որևէ մեկն այլ կերպ է վերաբերվելու»,- ասաց Մանուկյանը:

Այնուհետև ելույթ ունեցավ Գեղարքունիքի մարզում «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածու մյուս Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ կուզեր, որ յուրաքանչյուրը ընտրատեղամաս գնար հայրենաշինության և հայրենատիրության գաղափարով տոգորված:

Նշենք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչներն այսօր եղել են Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս, Գեղհովիտ, Երանոս և Վաղաշեն համայնքներում և նշված բոլոր համայնքներում նրանց դիմավորել են աղուհացով: Իսկ Գեղհովիտում դիմավորել են սեղան բացած ու գառ մորթելով, Վարդենսիում՝ զուռնա-դհոլով:

Մանրամասները՝ տեսանյութերում:

Լիլիթ Թադևոսյան