19.03.2017 09:00

Վենգեր. Վերջնական որոշում եմ կայացրել ապագայիս վերաբերյալ

Վենգեր. Վերջնական որոշում եմ կայացրել ապագայիս վերաբերյալ

 

Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչ»-ին 1:3 հաշվով զիջելուց հետո հայտարարել է, որ վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ:

«Ես վերջնական որոշում եմ կայացրել իմ ապագայի հարցում: Շատ շուտով դուք կիմանաք այդ մասին:

Այսօրվա պարտության ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Մենք շատ վատ հանդիպում անցկացրեցինք: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ուղղենք մեր սխալները», - ասել է Վենգերը: