19.03.2017 09:15

Իբրահիմովիչ. Գվարդիոլայի թիմերի դեմ դուրս գալը հավելյալ մոտիվացիա է ինձ համար

Իբրահիմովիչ. Գվարդիոլայի թիմերի դեմ դուրս գալը հավելյալ մոտիվացիա է ինձ համար

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Fox Italia-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին, ում հետ շվեդ հարձակվողն աշխատել է «Բարսելոնա»-ում հանդես գալու տարիներին:

«Գվարդիոլան ցանկանում էր ամեն գնով տեսնել ինձ իր թիմում: Երբ ես տեղափոխվեցի «Բարսելոնա», հենց հաջորդ օրվանից հայտնվեցի պահեստայինների նստարանին:

Այդ մարդու թիմերի դեմ դուրս գալը հավելյալ մոտիվացիա է հաղորդում ինձ», - ասել է Իբրահիմովիչը:

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը «Բարսելոնա»-ում հանդես է եկել 2009-2011 թվականներին: