19.03.2017 09:30

Կլոպ. «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի համար չկա ավելի լավ թեկնածու, քան ես

Կլոպ. «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզչի պաշտոնի համար չկա ավելի լավ թեկնածու, քան ես

Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր հասցեին հնչող քննադատությունների մասին:

Կլոպը վստահ է, որ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի համար նա լավագույն թեկնածուն է, ով կարող է մրցունակ թիմ ստեղծել և պայքարել գավաթների համար: Կլոպը ընթացիկ մրցաշրջանում ակումբի գրանցած գլխավոր հաջողությունը կհամարի Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը:

«Եթե ես մտածեի, որ որևէ մեկը կարող է ավելի լավ մարզել «Լիվերպուլ»-ը, քան ես, ապա ես հրաժարական կտայի: Ես գիտեմ, որ կարող եմ հզոր և մրցունակ թիմ ստեղծել ու պայքարել գավաթների համար», - ասել է Կլոպը: