19.03.2017 09:45

«Ռեալ»-ը Շմեյխելին թիմ հրավիրելու համար մրցակցում է Մանչեսթերի թիմերի հետ

«Ռեալ»-ը Շմեյխելին թիմ հրավիրելու համար մրցակցում է Մանչեսթերի թիմերի հետ

«Լեսթեր»-ի դարպասապահ Կասպեր Շմեյխելն իր լավ խաղով գրավել է Մադրիդի «Ռեալ»-ի ներկայացուցիչների ուշադրությունը: Դանիացին հիանալի մրցաշրջան է անցկացնում, և եթե չլինեին թիմակից պաշտպանների պարբերական սխալները, նրա ակտիվում կլիներ ավելին, քան 6 «չոր» խաղն է:

Միևնույն ժամանակ դարպասապահին հրավիրելու տարբերակը քննարկում է նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը: Վերջինները Կասպերի տրանսֆերը դիտարկում են՝ որպես այլընտրանքային, եթե հիմնական դարպասապահ Դավիթ Դե Խեան այնուամենայնիվ տեղափոխվի «Ռեալ»: Բացի այդ՝ դարպասապահիծառայություններով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթի»-ն: