19.03.2017 10:00

Շակիրան կարող է արգելել Պիկեին գնալ Մեսսիի հարսանիքին

Շակիրան կարող է արգելել Պիկեին գնալ Մեսսիի հարսանիքին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարող է չգնալ իր թիմակցի` արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հարսանիքին:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հարսանիքն Անտոնելա Ռոկուցոյի հետ պետք է կայանա հունիսի 24-ին Արգենտինայում և սպասվում են 600 հյուրեր: Դրանց թվում են նաև Պիկեն և նրա ընկերուհի Շակիրան: Կոլումբացի երգչուհին վատ հաբերություններ ունի Ռոկուցոյի հետ, ինչի պատճառով չի մասնակցի արարողությանը:

«Mundo Deportivo»-ի համաձայն` դրա գլխավոր պատճառն այն է, որ Անտոնելան մտերիմ է Նուրիա Թոմասի հետ, ով Պիկեի նախկին ընկերուհին է: Շակիրան պնդում է, որ իսպանացի պաշտպանը նույնպես չմեկնի Արգենտինա: