19.03.2017 10:13

Ինդիան Ուելս. Ֆեդերերը և Վավրինկան կիսաեզրափակչում են

Ինդիան Ուելս. Ֆեդերերը և Վավրինկան կիսաեզրափակչում են

Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը դուրս է եկել թենիսի Ինդիան Ուելս մրցաշարի կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում նա պետք է հանդիպեր ավստրալացի Նիկ Կիրյոսին, սակայն վերջինս հրաժարվել է կորտ դուրս գալուց: Շվեյցարացի թենիսիստի մրցակիցը կիսաեզրափակչում կլինի Ջեկ Սոկը:

Կիսաեզրափակչում է նաև մեկ այլ շվեյցարացի` Ստեն Վավրինկան, ով եզրափակչի ուղեգրի համար կպայքարի Պաբլո Կարենյո-Բուստայի հետ: