19.03.2017 10:30

«Լեյպցիգի» 21-ամյա հարձակվողը հետաքրքրել է «Լիվերպուլին»

«Լեյպցիգի» 21-ամյա հարձակվողը հետաքրքրել է «Լիվերպուլին»

«Լիվերպուլի» ղեկավարությունը դիտարկում է «Լեյպցիգի» հարձակվող Տիմո Վերների տրանսֆերը ձեռք բերելու տարբերակը՝ գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հիացած է 21-ամյա ֆուտբոլիստի՝ Բունդեսլիգայում ունեցած ելույթներով:

Նշենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Վերները 24 խաղում 14 գոլ է խփել և ռմբարկուական պայքարում չորրորդն է: