19.03.2017 10:45

Մարեյը չի մասնակցի Մայամիի մրցաշարին

Մարեյը չի մասնակցի Մայամիի մրցաշարին

Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը վնասվածքի պատճառով չի կարողանա մասնակցել Մայամիում կայանալիք «Մասթերս» կարգի մրցաշարին: Այս մասին տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական էջը:

Մարեյի բացակայության պայմաններում մասնակիցների անվանացուցակում է ընդգրկվել ամերիկացի Թեյլոր Ֆրիցը:

Մայամիի մրցաշարն անցկացվելու է մարտի 20-ից ապրիլի 2-ը: