19.03.2017 11:00

2 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

2 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Ռումինիայի Բրաիլա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Նարեկ Մանասյանը, հաղթելով հունգարացի մարզիկին, դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Հաղթանակ է տարել նաեւ 48 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որն ուժեղ է գտնվել Բելառուսի ներկայացուցիչից: Մանասյանն ու Հովհաննիսյանը կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար, փոխանցում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: