19.03.2017 12:00

Հանդիպումներ, որոնք չպետք է բաց թողնել

 Հանդիպումներ, որոնք չպետք է բաց թողնել

Իսպանիայի առաջնության հերթական՝ 28-րդ տուրում շարունակվում են կարևորագույն հանդիպումները: Ներկայացնում ենք այս տուրի կենտրոնական՝ «Ատլետիկո»-«Սևիլիա», ինչպես նաև «Բարսելոնա»-«Վալենսիա» հանդիպումների համառոտ տեսությունը:

«Ատլետիկո»-«Սևիլիա»

Կիրակի, ժամը՝ 19:15, Մադրիդ, «Վինսենտե Կալդերոն»

Մրցավար՝ Հիլ Մանսանո

28-ր տուրում կենտրոնականը «Անտլետկոյի» և «Սևիլիայի» միջև դիմակայությունն է, որը տեղի կունենա «Վինսենտե Կալդերոն» մարզադաշում: Սևիլյացիները դեռևս չեմպիոն դառնալու ակնկալիքներ ունեն, սակայն անցած տուրերում ունեցած  անսպասելի սայթաքումներից հետո իրադարձությունների նման զարգացմանը դժվար է հավատալ: Հիմա ավելի հավանական է, որ կծնվի 3-րդ տեղի համար պայքարի ինտրիգը. չէ՞ որ երբ «Սևիլիան» միավորներ էր կորցնում, «ներքնակավորները» հաղթում էին:  Հիմա մադրիդյան թիմն  ընդամենը 5 միավորով է հետ մնում սևիլյացիներից և այս հանդիպման արդյունքով պայմանավորված՝ այն կարող է 2 միավորով կրճատվել: Թեև մրցաշարային աղյուսակում մադրիդցիներն ավելի հետ են իրենց առաջիկա մրցակցից, այնուհանդերձ այս հանդիպման ֆավորիտը  հենց «Ատլետիկոն» է: «Սևիլիայի» ֆուտոլիստներն այնքան էլ լավ հոգեվիճակում չեն. չէ՞  «Լեգանեսի և «Ալավեսի» հետ հանդիպումներում միավորներ կորցնելուց հետո, «Լեսթերը» նրանց դուրս թողեց Չեմպիոնների լիգայի գավաթի համար պայքարից:

Հավանական կազմերը

«Ատլետիկո». Օբլակ-Խուանֆրան, Սավիչ, Գոդին, Լուիս-Սաուլ, Կոկե, Գաբի, Կարասկո-Գամեյրո, Գրիզման

«Սևիլիա». Ռիկո-Մերկադո, Ռամի, Լենգլե-Մարիանո, Նզոնզի, Իբորրա, Էսկուդերո-Նասրի, Յովետիչ, Վիտոլո

Հանդիպմանը չեն մասնակցի. Ավգուստո Ֆերնանդես, Տյագո-Թրեմուլինաս, Կրոն-Դելի, Կրանևիտեր, Վիետո:

Հետաքրքիր փաստեր

«Ատլետիկոն» Լա լիգայի վերջին տնային 30 հանդիպումներից 28-ում չի պարտվել:

Վերջին 7 հանդիպումներից 6-ում «Սևիլիան» 3 գոլից քիչ է խփել:

Վերջին 3 տնային հանդիպումներում «Ատլետիկոն» նվազագույնը 3 գոլ է խփել:

Ներքնակավորները «Սևիլիային» չեն պարտվել բոլոր մրցաշարերի վերջին 7 տնային հանդիպումներում:

«Բարսելոնա»-«Վալենսիա»

Կիրակի, ժամը 23:45, Բարսելոնա, «Կամպ Նոու»

Մրցավար՝ Էրնանդես Էրնանդես

«Բարսելոնան» չկարողացավ ազատվել Չեմպիոների լիգայում ՊՍԺ-ի դեմ տարած պատմական հաղթանակի (6:1) պարգևած զգացումներից և անցած տուրում 1:2 հաշվով զջեց «Դեպորտիվոյին»: Այդ ֆիասկոյի պատճառով  նռնապակապտագույնները Լա լիգայում զիջեցին  առաջին հորիզոնականը, որն առայժմ զբաղեցնում է «Ռեալը»: Հիմա Վալենսիայի հետ տնային խաղում կատալոնացիներն անպայման կփորձեն վերականգնվել նախորդ տուրի պարտությունից հետո:

Հիմա չղջիկները գործնականում մրցաշրջանի մնացած հատվածի համար ոչ մի մոտիվացիա չունեն, այնպես որ հնարավոր է մի քանի գոլ ընդունեն իրենց դարպասը:  Անցած հանդիպման անհաջողությունից հետո Լուիս Էնրիկեն հավանաբար կվերադառնա 4-3-3 տակտիկական կառուցվածքին. չէ՞ որ  3 պաշտպանով խաղն անցած տուրում մեղմ ասած իրեն չարդարացրեց: 

Հավանական կազմերը

«Բարսելոնա». Տեր-Շտեգեն-Ռոբերտո, Ումտիտի, Ռիկե, Ալա-Ռակիտիչ, Բուսկետս, Ինյեստա-Մեսսի, Սուրաես, Նեյմար

«Վալենսիա». Ալվես-Մոնտոյա, Մանգալա, Գարայ, Գայա-Սոլեր, Պերես, Պարեխո-Կանսելո, Ձաձա-Օրելյանա

Չեն մասնակցի. Վիդալ-Մորենո, Նանի, Մինա

Հետաքրքական փաստեր

«Բարսելոնան» հաղթել է Իսպանիայի առաջնության վերջին 6 հանդիպումներում:

Կատալոնացիները վերջին 7 հանդիպումներում  նվազագույնը 3 գոլ են խփվել:

«Բարսելոնան» «Վալենսիային» չի պարտվել վերջին 22 հանդիպումներից 20-ում:

«Վալենսիան» հաղթանակի համը չի ճաշակել 10 արտագնա հանդիպումներից 9-ում: