19.03.2017 12:32

«Մանչեսթր Սիթի»-Լիվերպուլ. Խաղից առաջ

«Մանչեսթր Սիթի»-Լիվերպուլ. Խաղից առաջ

Անգլիական պրեմիեր լիգայի 29-րդ տուրում ուժերը կչափեն «Մանչեսթր Սիթին» և «Լիվերպուլը»: Այս երկու թիմերը չեմպիոնական մեդալի հավակնորդներ են, այդ իսկ պատճառով թիմերից ոչ մեկը հենց այնպես միմյանց միավորներ չեն տա:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Մանչեսթր Սիթին» իր առաջ առավելագույն նպատակներ էր դրել և շատ էր ուզում  հաղթել առաջնությունում, մանավանդ որ  կադրային ներուժը դա թույլ էր տալիս:  Սակայն գործնականում պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, և այս պահին մանկունյանցիներին պակասում է կայունությունը:  Թիմը շատ  հաճախ է միավորներ կոցնում հենց այնպես: Հիմա Խոսեփ Գվարդիոլիայի թիմն իր հաշվին ունի 56 միավոր և այս արդյունքով  քաղաքացիները զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը:  Սակայն չպետք է մոռանալ, որ թիմը մեկ խաղ պակաս է անցկացրել և կարող է բարելավել  մրցաշարային վիճակը:  Այս դիմակայությանը մանչեսթրցիները մոտենում են  անընդմեջ հաղթանակների շարքով:

«Լիվերպուլը» գտնվում է 4-րդ հորիզոնականում  և քաղաքաբնակներից ընդամենը 1 միավորով է հետ մնում: «Լեսթերից» կրած տհաճ պարտությունից հետո Յուրգեն Կլոպի թիմը վստահորեն հաղթեց Լոնդոնի «Արսենալին», իսկ հետո հաղթանակը խլեց «Բերնլիից»:

Զարմանալի է, որ «Լիվերպուլը», որպես կանոն, լավ է խաղում իր անմիջական մրցակիցների հետ, սակայն աուդսայդերների և միջին դիրքում գտնվող թիմերի հետ խաղում հաճախ է խնդիրներ ունենում: Ներկայիս առաջնությունում «Լիվերպուլը» ոչ մի անգամ չի պարտվել լավագույն 6-այակում գտնվող թիմերին: Լոնդոնցիներն այս հանդիպումից առաջ ունեն մի քանի լուրջ կադրային խնդիրներ: «Էթիհադում» խաղադաշտ դուրս չեն գա Ջորջ Հենդերսոնը, Դանիել Սթարիջը և Ռոբերտո Ֆիմինոն:

Սա պայքար է 3-րդ տեղի համար և միմյանց դեմ դուրս կգան հիանալի թիմեր, որոնք կարող են ցուցադրել  արդյունավետ և հարձակողական ֆուտբոլ: Վստահաբար, այս հանդիպման ժամանակ գոլեր շատ կլինեն: