19.03.2017 16:02

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը շարունակում է քարոզարշավը Աջափնյակում (տեսանյութեր, ֆոտոշարք)

Այսօր Կոնգրես-ՀԺԿ դաշինքը նախընտրական քարոզչություն իրականացրեց Աջափնյակում: Թիվ երկու ընտրատարածքում Կոնգրես-ՀԺԿ դաշիքնի ռեյտիգային թեկնածուների մասնակցությամբ տեղի ունեցավ երթ, որի ժամանակ, երթի մասնակիցները, այդ թվում՝ թեկնածուները, քաղաքացիներին բաժանում էին Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական ծրագիրը:

Երթի ընթացքում iLur.am-ի հետ զրույցում թեկնածուներից Միքայել Մարտիրոսյանն ասաց, միջոցառումն ավելի շատ նպատակ ունի ներկայացնել խաղաղության ծրագիրը:

«Մենք անհատական քարոզարշավ չենք տանում և հանդես ենք գալիս խմբով, քարոզում ենք միասնական գաղափար»,- ասաց Միքայել Մարտիրոսյանը:  

Մենք զրուցեցինք նաև թեկնածուներից Լիա Դալլաքյանի հետ, որը մեջբերեց  Սահմանադրության 2-րդ հոդվածը, որը նշում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին:

«Ժողովրդի իշխանության յուրացումը որևէ անհատի կամ կազմակերպության կողմից համարվում է հանցագործություն: Ժամանակն է, որ մենք մեր խաղաղության հաշտության ծրագրով պայքարենք այդ ավազակապետության, այդ հանցագործների կլանի դեմ: Յուրաքանչյուրին կոչ եմ անում անպայման մասնակցել ընտրություներին և կատարել ձեր սահմանադրիրավական պարտքը»,- ասաց Լիա Դալլաքյանը:

Մանրամասները՝ տեսանյութերում

Լիլիթ Թադևոսյան 

 


01
01
01
01
01
01
01
01
01
01
01
01