19.03.2017 22:12

«Ատլետիկո Մադրիդ» - «Սևիլիա»՝ 3:1. մադրիդցիները վստահ հաղթանակ են տանում (տեսանյութ)

«Ատլետիկո Մադրիդ» - «Սևիլիա»՝ 3:1. մադրիդցիները վստահ հաղթանակ են տանում (տեսանյութ)

Իսպանական Պրիմերայի 28-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Սևիլիա»-ին: Հանդիպումն ավարտվեց մադրիդյան ակումբի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Դիեգո Սիմեոնեի թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։ Մադրիդյան թիմից մեկական գոլով աչքի ընկան Դիեգո Գոդինը, Անտուան Գրիզմանը և Կոկեն, իսկ հյուրերից հաշիվը կրճատեց Խոակին Կորեան։ 

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 55 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը, սակայն արդեն 2 միավորով է զիջում երրորդ տեղում գտնվող «Սևիլյային»։


«Ատլետիկո Մադրիդ» - «Սևիլիա»՝ 3:1
1:0 Գոդին (37'), 2:0 Գրիզման (61'), 3:0 Կոկե (77'), 3:1 Կորեա (85')