19.03.2017 22:43

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ՝ 1:1. լարված և հետաքրքիր հանդիպում՝ առանց հաղթողի (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ՝ 1:1. լարված և հետաքրքիր հանդիպում՝ առանց հաղթողի (տեսանյութ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղի շրջանակներում «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Լիվերպուլ»-ին: Լարված և հետաքրքիր դիմակայությունում հաղթողը այդպես էլ չորոշվեց: Գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով:

«Էտիհադում» կայացած հանդիպման առաջին կեսն անցավ ակտիվ պայքարում, սակայն գոլեր չարձանագրվեցին։ Հաշիվը բացվեց 51-րդ րոպեին, երբ Ջեյմս Միլներն անվրեպ իրացրեց դաշտի տերերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը։ «Քաղաքայինների» պատասխան գոլը 69-րդ րոպեին Կևին դե Բրույնեի փոխանցումից հետո խփեց Սերխիո Ագուերոն։ 

Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլն» ունի 56 միավոր և շարունակում է զբաղեցնել չորրորդ հորիզոնականը, իսկ «Մանչեսթեր Սիթին» 57 միավորով (28 հանդիպում) երրորդ տեղում է։



«Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ՝ 1:1
0:1 Միլներ (51') (11մ), 1:1 Ագուերո (69')