20.03.2017 09:00

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականները չեն մասնակցի աշխարհի թիմային առաջնությանը

Հունիսի 16-ից 28-ը Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունները կանցնեն առանց Հայաստանի հավաքականների մասնակցության:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Աշոտ Վարդապետյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք այդ իրավունքը չեն նվաճել.

«Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցում են 10-ական թիմեր. մայրցամաքների չեմպիոնները, Բաքվում կայացած համաշխարհային օլիմպիադայից երեք թիմ, կազմակերպիչ երկիրը, նախորդ առաջնության չեմպիոնը և մեկ թիմ էլ՝ ՖԻԴԵ-ի նախագահի ընտրությամբ:

Ավաղ, մեր հավաքականներն այս չափորոշիչների մեջ չեն տեղավորվել», - փոխանցել է Աշոտ Վարդապետյանը: