20.03.2017 09:30

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը յուրահատուկ նվաճման է հասել Պրեմիեր լիգայում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը յուրահատուկ նվաճման է հասել Պրեմիեր լիգայում

 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հյուրընկալվելիս 1:3 հաշվով հաղթանակ էր տարել «Միդլսբրո»-ի նկատմամբ:

Այս հաղթանակը «կարմիր սատանաներ»-ի համար 600-րդն էր Պրեմիեր լիգայում՝ սկսած 1992 թվականից: Մինչ այդ Անգլիայի առաջնության բարձարգույն խումբը կոչվում էր Առաջին դիվիզիոն:

Նշենք նաև, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը բացարձակ ռեկորդակիր է Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսների թվով: Մանկունյանցիների հաշվին կա չեմպիոնական 13 գավաթ, որոնցից վերջինը՝ 2013 թվականին: