20.03.2017 09:45

«Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է ձեռք բերել Տեր Շտեգենի տրանսֆերը

«Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է ձեռք բերել Տեր Շտեգենի տրանսֆերը

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է իրականացնել կատալոնական «Բարսելոնա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի տեղափոխությունը:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ Պեպ Գվարդիոլան ցանկանում է Տեր Շտեգենին տեսնել իր թիմի հիմնական կազմում և անձամբ կզբաղվի երիտասարդ դարպասապահի տեղափոխությամբ:

Նշվում է, որ իսպանացի մասնագետը դժգոհ է թիմի դարպասապահ Կլաուդիո Բրավոյի խաղից, ով ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ համալրեց «Մանչեսթեր Սիթի»-ի կազմը: