20.03.2017 10:15

Իբրահիմովիչը նշել է այն պայմանը, որի դեպքում չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

Իբրահիմովիչը նշել է այն պայմանը, որի դեպքում չի հեռանա «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը միայն մի դեպքում կշարունակի ելույթներն իր ներկայիս թիմի կազմում, հաղորդում է The Sun-ը:

Զլատան Իբրահիմովիչը պայման է դրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարության առջև, որի չկատարման դեպքում շվեդ հարձակվողն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա ԱՊԼ-ից: Իբրահիմովիչը ցանկանում է ստանալ այնքան աշխատավարձ, որքան ստանում են Ռունին և Պոգբան՝ շաբաթական 300 հազար բրիտանական ֆունտ: 

Նշենք, որ Իբրահիմովիչի ներկայիս շաբաթական աշխատավարձը «Յունայթեդ»-ում կազմում է 260 հազար ֆունտ: