20.03.2017 10:45

Ջոկովիչը հրաժարվել է Մայամիի մրցաշարի մասնակցությունից

Ջոկովիչը հրաժարվել է Մայամիի մրցաշարի մասնակցությունից

Աշխարհի երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը չի մասնակցի Մայամիում կայանալիք թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարին, հայտնում է Tennis.com-ը:

Ուսի վնասվածքի պատճառով սերբ թենիսիստը ստիպված է ԱՄՆ-ից մեկնել Մոնակո՝ իր բժշկի հետ խորհրդակցելու համար:

Ջոկովիչն ԱՄՆ-ում մասնակցեց Ինդիան Ուելսի մրցաշարին, որի 1/8 եզրափակիչում պարտվել էր ավստրալացի Նիկ Կիրյոսին: Մայամիի մրցաշարը տեղի կունենա մարտի 22-ից ապրիլի 2-ը: