20.03.2017 11:02

Express. Գվարդիոլան «կմաքրի» «Մանչեսթեր Սիթի»-ն Մեսսիի տրանսֆերը իրականացնելու համար

Express. Գվարդիոլան «կմաքրի» «Մանչեսթեր Սիթի»-ն Մեսսիի տրանսֆերը իրականացնելու համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն չի կորցնում հույսերը կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լեո Մեսսիի հետ պայմանագիր կնքելու համար: Այս մասին հաղորդում է Express պարբերականը: 

Արգենտինացու պայմանագրի ժամկետը «կապտանռնագույններ»-ի հետ սպառվում է 2018 թվականի ամառը, իսկ նոր պայմանագրի հարցում կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել: «Քաղաքայիններ»-ի ղեկավարությունը վստահ է, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը պատրաստ է բանակցություններ վարել Մեսսիի տրանսֆերի հարցով:

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջիկա ամռանը մտադիր է «մաքրել» թիմի կազմը, որը կարող է լքել մոտավորապես 18 ֆուտբոլիստ: Բացի այդ նոր տրանսֆերների համար «Սիթի»-ի ղեկավարությունը պատրաստ է Գվարդիոլային տրամադրել 200 միլիոն ֆունտ: Այդ և թիմի ֆուտբոլիստների տրանսֆերներից գոյացած գումարը պետք է բավականացնի նաև Մեսսիի տրանսֆերը գնելու համար: