20.03.2017 11:15

Զիդան. Ինձ համար գոյություն չունի Կեյլոր Նավասի հարց

Զիդան. Ինձ համար գոյություն չունի Կեյլոր Նավասի հարց

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է թիմի դարպասապահ Կեյլոր Նավասի շուրջ ստեղծված իրավիճակը: Վերջին ժամանակներս իսպանական մամուլը շատ է անդրադառնում կոստառիկացի դարպասապահի հեռանալու հարցին:

«Ինձ համար գոյություն չունի Կեյլոր Նավասի հարց: Մենք ունենք Նավասին, Կասիլյային և Ռուբենին: Այնպես որ մենք շարունակելու ենք խաղալ նրանց հետ: Ֆուտբոլիստը կարող է սխալվել, իսկ «Ատլետիկ»-ի դեմ խաղում մենք հաղթեցինք՝ շնորհիվ նաև Նավասի հիանալի գործողությունների»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է փոխանցում Marca-ն:

Իսպանական Լա Լիգայի 28-րդ տուրում Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթանակ տարավ Բիլիբաոյի «Ատլետիկ»-ի նկատմամբ: