20.03.2017 12:46

ՔԿ. Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութի հափշտակության փորձ է կատարվել

ՔԿ. Սոթքի ոսկու հանքավայրից 145,5 կգ ոսկու հանքանյութի հափշտակության փորձ է կատարվել

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Սոթքի ոսկու հանքավայրից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ տնօրենի հաղորդման հիման վրա: Ինչպես հայտնում են ՔԿ-ից, մասնավորապես, «վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից 2017թ. փետրվարի 22-ին` ժամը 03:50-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքավայրի տարածքում պայմանագրային հիմունքներով ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարած «ՎԱԶ 21 21» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել են 145,5 կգ ոսկու հանքանյութ պարունակող պարկեր»:

«Այսպիսով, պաշտոնատար մի խումբ անձանց կողմից գողության փորձ կատարելու  դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՔԿ հաղորդագրության տեքստում: