20.03.2017 13:45

Սիցիլիայի եպիսկոպոսն արգելել է մաֆիոզիներին կնքահայր կարգել

Սիցիլիայի եպիսկոպոսն արգելել է մաֆիոզիներին կնքահայր կարգել

Սիցիլիայի եպիսկոպոս Միքելե Պեննիսին մաֆիոզ կլանների անդամներին արգելել է կղզու եկեղեցիներում կնքահայր կարգել, գրում է The Guardian-ը:

«Մաֆիան միշտ գործածել է «կնքահայր» բառը՝ իր բոսսերին կրոնով պայմանավորված պատկառելիություն հաղորդելու նպատակով, թեպետ այդ երկու աշխարհները բացարձակապես անհամատեղելի են»,- կաթոլիկ եպիսկոպոսի խոսքն է մեջբերում պարբերականը:

Փետրվարին եպիսկոպոսը հրապարակավ քննադատել է հոգևորականին այն բանի համար, որ նա Սիցիլիայի ամենահանրահայտ բանդիտի՝ Տոտո Ռիյնայի որդուն թույլ է տվել դառնալ կնքահայր:

Պարբերականը նշում է, որ Պեննիսիի ենթակայության տակ գտնվող թեմում է Կոռլեոնե քաղաքը՝ սիցիլիական մաֆիայի կենտրոնը:

Ավելի վաղ Հռոմի  պապ Ֆրանցիսկոսը Իտալիայում մաֆիայի և ահաբեկչության դեմ պայքարի ազգային վարչությանը հորդորել է վճռականորեն դիմակայել հացավորությանը: «Կեղտոտ գործերից և մաֆիոզ հանցագործություններից ստացված փողերը արյունոտ փողեր են և հանցավոր իշխանություն են ծնում»,- նշել է պոնտիֆիկոսը:

Փոխանցում է ria.ru-ն: