20.03.2017 14:09

Ստեփանակերտում մեկնարկած միջազգային ֆորումին մասնակցում է 30 բլոգեր 11 երկրից

Ստեփանակերտում մեկնարկած միջազգային ֆորումին մասնակցում է 30 բլոգեր 11 երկրից

«Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտում մեկնարկել է բլոգերների միջազգային ֆորումը, որին մասնակցում են 30 բլոգերներ 11 երկրից, այդ թվում՝ Բելառուսից, Իսրայելից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Չեխիայից, Իտալիայից, Ալժիրից, Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններից եւ այլ երկրներից:

Ֆորումի գլխավոր թեմաներն են՝ հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:

Ֆորումի ընթացքին կարելի է հետեւել «Արցախպրես»-ի ուղիղ հեռարձակումների միջոցով: