20.03.2017 15:03

Նովրուզի օրերին իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերենով կգործի թեժ գիծ

Նովրուզի օրերին իրանցի զբոսաշրջիկների համար պարսկերենով կգործի թեժ գիծ

Հայաստանյան զբոսաշրջային տեղեկատվական կայքերի ﬕջոցով Նովրուզը Հայաստանում անցկացնելու վերաբերյալ տրամադրվել է տեղեկատվություն անգլերեն ու  պարսկերեն լեզուներով, լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Զբոսաշրջության պետական կոﬕտեի նախագահ Զարﬕնե Զեյթունցյանը:

Նրա խոսքով, բացվել է «թեժ գիծ», որը տեղ է գտել Մեղրիից ﬕնչև Երևան ընկած ճանապարհին տեղադրված տեղեկատվական վահանակներում: Թեժ գիծը գործելու է 24 ժամ՝ պարսկերեն:

Ի դեպ, տեղեկատվական վահանակներում տեղ է գտել նաև Նովրուզի կապակցությամբ շնորհավորանք, ինչպես նաեւ՝ մասնավոր ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, իրանցի զբոսաշրջիկներին պարսկերեն լեզվով տեղեկատվական նյութեր են բաժանվմ սահմանային անցակետերում:

Զեյթունցյանը տեղեկացրեց նաեւ, որ ոստիկանության եւ առողջապահության նախարարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ իրանցի զբոսաշրջիկների հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորվի՝ ճանապարհներին եւ շտապ օգնության կանչերի սպասարկման հետ կապված:

2016 թվականին Հայաստանٳմ զբոսաշրջության աճը կազﬔլ է 5.7 տոկոս: Այդ աճի կառուցվածքում 31 տոկոսը բաժին է ընկել իրանցի զբոսաշրջիկներին: