20.03.2017 15:26

Թրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային ցածր մակարդակի

Թրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային ցածր մակարդակի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նրա պաշտոնակալման պահից ի վեր ընկել է մինչև ռեկորդային ցածր մակարդակի: Այդ մասին  հաղորդում է Gallup ընկերությունը մարտի 18-ի իր ամենօրյա հարցման արդյունքում, որը տեղադրված է նրա կայքում:

Քաղաքական առաջնորդի գործունեությունը պաշտպանում է հարցվածների 37 տոկոսը, 58 տոկոսը չի պաշտպանում: Հունվարի 22-ին, երբ անցկացվել է առաջին հարցումը, Թրամփի գործունեության մասին դրական և բացասական արտահայտվողների թիվը հավասար է եղել՝ 45-ական տոկոս:

Փետրվարի վերջին NBC News-ի և Wall Street Journal-ի անցկացրած հարցումների արդյունքներով՝ նախագահի պաշտոնում Թրամփի գործունեությանը դրական է վերաբերվել հարցվածների 44 տոկոսը, բացասական՝ 38 տոկոսը: Ամերիկացիների գրեթե մեկ երրորդը համարել է, որ հանրապետականը գլուխ չի հանում պետության ղեկավարի պարտականություններից:

Փոխանցում է lenta.ru-ն: