20.03.2017 15:38

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  մարտի 20-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ -Ճամբարակ ճանապարհը:

Մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: