20.03.2017 15:58

Պեկինում բարձրտեխնոլոգիական միջոց են գտել՝ ընդդեմ զուգարանի թղթի գողության

Պեկինում բարձրտեխնոլոգիական միջոց են գտել՝ ընդդեմ զուգարանի թղթի գողության

Չինաստանում պայքարի յուրօրինակ միջոց են գտել հասարակական զուգարաններից թուղթը գողանալու դեմ, հաղորդել է The Telegraph-ը:

Պեկինի Տյան-Տյան պարկում զուգարանախցիկներում տեղադրվել են դեմքերը ճանաչող սարքեր: Մարդը պետք է մոտենա տերմինալին և սքանավորի իր դեմքը, որից հետո կստանա 60 սմ զուգարանի թուղթ: Երկրորդ հանձնումը հնարավոր է միայն առաջին սքանավորումից ինը րոպե անց: 

Քաղաքի իշխանություններն ստիպված են եղել նման քայլի գնալ զուգարանի թղթի հաճախակիացող գողությունները դադարեցնելու համար: Պարկի աշխատակիցների խոսքով՝ թղթի գլանափաթեթը երբեմն վերջանում էր 20 րոպեում: Սքաներների տեղադրումից երեք օր անց թղթի օգտագործումը կրճատվել է գրեթե հինգ անգամ:

Սակայն այս նորարարությունը պարկի այցելուներին այնքան էլ դուր չի եկել: Նախ՝ տերմինալների մի մասն արդեն կոտրվել է, երկրորդ՝ զուգարանի թուղթ ստանալու համար հարկավոր է սպասել գրեթե 30 վայրկյան, ինչն այնքան էլ հարմար չէ «շտապ դեպքերում»: Բացի այդ, Պեկինի բնակիչներին մտահոգում է, թե էթիկայի և մարդու մեկուսանալու իրավունքի տեսակետից՝ որքանո՞վ են ընդունելի նման սարքերը:

Փոխանցում է ria.ru-ն: