20.03.2017 16:12

Երջանկության ցուցանիշով Հայաստանը 121-րդն է

Երջանկության ցուցանիշով Հայաստանը 121-րդն է

Երջանկության միջազգային օրը ՄԱԿ-ի պատվերով SDSN կազմակերպության ներկայացրած զեկույցի համաձայն, Հայաստանը 155 երկրների շարքում զբաղեցրել է 121-րդ տեղը՝ երջանկության կգործակցով: Հարեւաններից Հայաստանին զիջում է միայն ՎՐաստանը՝ 125-րդ տեղ, Ադրբեջանը եւ Թուրքիան զբաղեցրել են համապատասխանաբար 85-րդ եւ 69-րդ տեղերը 

Ամենաերջանիկ բնակչությունն ունեցող երկիրը Նորվեգիան է, նրան հետեւում են Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան եւ Շվեդիան:

Վարկանիշային ցուցակը եզրափակում են Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին եւ Կենտրոնա-աֆրիկյան հանրապետությունը:

Ուսումնասիրության հեղինակները հաշվի են առել 6 գործոն՝ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի միջին տեւողությունը, դժվարին կացությունում սոցիալական աջակցությունը, իշխանության նկատմամբ վտահությունը, իրենց կյանքին վերաբերող որոշումների ընդունման ազատությունը եւ այլն: