20.03.2017 16:35

Յունկեր. ԵՄ ոչ մի երկիր այլևս չի լքի կառույցը

Յունկեր. ԵՄ ոչ մի երկիր այլևս չի լքի կառույցը

Մեծ Բրիտանիայի օրինակին չի հետևի Եվրամիության ոչ մի ուրիշ անդամ-երկիր, համոզված է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը: Նրա խոսքով՝ Brexit-ից հետո ԵՄ մյուս անդամները «կրկին կսիրահարվեն իրար և կվերականգնեն իրենց ուխտը Եվրամիության առջև»:

Ավելի վաղ Յունկերն առաջարկել է անցնել միավորված Եվրոպայի գործունեության առավել ազատական մոդելի, որը նա տեսնում է որպես «համակենտրոն շրջանների» միություն:

ԵՄ բարձրագույն գործադիր իշխանությությունը ներկայացնող մարմնի ղեկավարի կարծիքով՝ հարկավոր է, որ «Եվրոպայի կենտրոնի շուրջ լինի ուղեծիր», որտեղ կարող են տեղ զբաղեցնել նրանք, ովքեր «չեն ուզում կիսել այլոց հավակնությունները», և գնալ եվրոպական ինտեգրման ավելի առաջադիմական աստիճանի ճանապարհով, մասնավորապես՝ տնտեսական և պաշտպանական քաղաքականության ոլորտում:

Փոխանցում է ria.ru-ն: