Մեծ Բրիտանիայում Brexit-ի մեկնարկը կտրվի մարտի 29-ին

Մեծ Բրիտանիայում մարտի 29-ին վարչապետ Թերեզա Մեյը կհայտարարի Եվրամիությունից երկրի դուրս բերման մեկնարկը, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով Միացյալ Թագավորության վարչապետի ներկայացուցչին:
Բրյուսելն արդեն տեղեկացվել է Լոնդոնի որոշմանը: «Այո, մեզ նախապես տեղեկացրել են: Մենք պատրաստ ենք սկսել բանակցությունները: Մենք նամակի ենք սպասում, հիմա գիտենք, որ այն կստանանք մարտի 29-ին»,- լրագրողներին Բրյուսելում ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:
Մարտի 16-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հավանություն է տվել Brexit-ի մեկնարկի օրինագծին՝ դրան տալով օրենքի ուժ:
Փոխանցում է ТАСС-ը: