20.03.2017 18:00

Մահացել է «Նիվա» ավտոմեքենայի ստեղծողը

Մահացել է «Նիվա» ավտոմեքենայի ստեղծողը

ՎԱԶ-2121 «Նիվա» ավտոմեքենայի ստեղծող Պյոտր Պրուսովը նախօրեին մահացել է, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, հայտնում է «ԱվտոՎԱԶ»-ի մամուլի ծառայությունը:  

Ներկայումս LADA 4X4 անունը կրող ավտոմեքենայի կոնստրուկտորը մահացել է 76 տարեկան հասակում: Նրան կհուղարկավորեն Տոլյատիի քաղաքային գերեզմանատանը:

«Կրկնակի տխուր է, որ նա մահացավ իր ստեղծած ավտոմեքենայի 40-ամյա հոբելյանի տարուն՝ բառացիորեն մի քանի օր պակաս ապրելով հոբելյանական օրվանից՝ ապրիլի 5-ից», - հայտարարել է ընկերության ղեկավար Նիկոլայն Մորը:

Պրուսովը մասնակցել է նաեւ ԱվտոՎԱԶ-ի այլ մոդելների ստեղծմանը, մասնավորապես՝ «Օկա», «Կալինա» եւ այլ մոդելներ: