26.12.2012 17:06

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն 930 տպագիր պարբերականների է բաժանորդագրված

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն 930 տպագիր պարբերականների է բաժանորդագրված

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 930 տպագիր պարբերականների բաժանորդագրության համար տարեկան ծախսում է 617 հազար ֆունտ սթեռլինգ, հաղորդում է Росбалт-ը:

Ինչպես գրում է The Guardian-ը՝ չնայած տնտեսական ճգնաժամին և բյուջետային կրճատումներին՝ նախարարությունում պնդում են, որպեսզի տպագիր մամուլի համար խոշոր միջոցներ հատկացվեն, քանի որ դա, պաշտոնյաների կարծիքով՝ օգնում են բարձրացնել զինվորների մարտական ոգին:

Ի դեպ, ՊՆ-ի բաժանորդագրությունների մեջ կան այնպիսի թերթեր և ամսագրեր, ինչպես Cosmopolitan, House Beautifu, Glamour, նաև՝ «Բետոնային աշխատանքներ», «Անհամաչափ հակամարտությունների դինամիկան», «Աղետների բժշկություն» և նույնիսկ ռուսաստանյան «Փորձարարական և տեսական ֆիզիակայի ամսագիր»  պարբերականները:

Ավելի վաղ նախարարությունում կրճատվել են գերատեսչության ծախսերը, և դա, մասնավորապես, հանգեցրել է բանակի թվակազմի կրճատմանը: